01/08/2019 13:05
Չեմ պատկերացնում, որ կհասնենք այնպիսի օրվա, երբ ՊԵԿ ղեկավարներին հարցնեք՝ կա՞ կաշառակերություն ձեր համակարգում, ասեն՝ չկա. Անանյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ ՊԵԿ-ում հայնաբերված պաշտոնատար անձանց՝ կոռուպցիոն գործարքների մեջ մտնելուն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նոր Հայաստանում հնարավոր չեղա՞վ զերծ մնալ այս ամենից.
«Չեմ պատկերացնում, որ կգանք կհասնենք այնպիսի օրվա, որ եթե ինձ կամ հետագա ՊԵԿ ղեկավարներին հարցնեք՝ կա՞ կաշառակերություն ձեր համակարգում, ինքը վստահ ասի՝ չկա», - ասաց Անանյանը:
Վերջինս ընդգծեց՝ դժվար է պատկերացնում մի իրավիճակ, երբ կաշառակերությունը հնարավոր լինի համակարգերում բացառել.
ՊԵԿ նախագահը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում բարձր գնահատեց ԱԱԾ դերը՝ նշելով.
«Մենք համագործացկում ենք ԱԱԾ հետ, մենք առանձին դեպքերում մեր ներքին անվտանգության վարչության ռեսուրսներով ենք գործում, ԱԱԾ-ն իր գործառույթն է իրականացնում: Ես անձամբ զանգահարել և շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին, որովհետև իրենց աշխատանքով մենք մաքրվում ենք»:
Անանյանը նաև նկատեց՝ ասել, որ չունենք կաշառակերության դեպքեր սխալ կլինի, մինչդեռ պնդեց, որ կան կարողություններ այդ ամենի դեմ պայքարելու համար: