01/08/2019 19:39
Եվրամիության երկրները դեռ չեն ընտրել ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Եվրամիության երկրների կառավարությունները, որոնք պայմանավորվել էին մինչև հուլիսի վերջ հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրենի պաշտոնում Քրիստին Լագարդին փոխարինողի անունը, դեռ չեն կարողացել փոխհամաձայնության հասնել, հայտնել է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությանը:
«Այս փուլում, չնայած այն բանին, որ առանձին հավակնորդներ ավելի շատ աջակցություն են ստանում, քան մյուսները, ԱՄՀ-ի ապագա ղեկավարի հարցում լիակատար փոխհամաձայնություն դեռ չկա», - նշել են նախարարությունից: