01/08/2019 20:17
ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխավոր տնօրենը պաշտոնը կստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների առաջադրումը կտևի մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ը, կազմակերպության նոր ղեկավարը պաշտոնը կստանձնի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը, հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը որոշել է, որ պետությունները կարող են գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուներ առաջադրել մինչև սեպտեմբերի 5-ը: Այնուհետև կանցկացվեն կոնսուլտացիաներ և ռեյտինգային քվեարկություններ՝ ընտրությունները մինչև հոկտեմբերի վերջն ավարտելու միտումով: Նոր գլխավոր տնօրենը պետք է պաշտոնը ստանձնի հունվարի 1-ից ոչ ուշ», - գրել է դիվանագետը Twitter-ում: