01/08/2019 17:50
«Իմ քայլը» խմբակցությունում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ տարաձայնություններ չկան, կան տարբեր դիրքորոշումներ. Ռուստամ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն «Իմ քայլը» խմբակցության հետ քննարկել է Ստամբուլյան կոնվենցիան։
«Հանդիպումը նախաձեռնել էինք թե՛ մենք, թե՛ խմբակցությունից անհրաժեշտություն կար հանդիպումը կազմակերպել, հիմնական թեման, այո՛, եղել է կոնվենցիան», - հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց՝ այսօր որևէ դիրքորոշման չեն եկել։
«Կարծիքների փոխանակում է եղել, հնչել են հարցեր, մենք պատասխանել ենք», - ասաց նախարարը։
Բադասյանն ասաց, որ խմբակցությունում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ տարաձայնություններ չկան։
«Կան տարբեր դիրքորոշումներ, մենք դեռ նոր ենք սկսել խոսել այս թեմայով, կարծում եմ՝ նորմալ կլինի», - ավելացրեց նախարարը։