01/08/2019 17:11
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԱԳՆ ղեկավարի նկատմամբ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի արտաքն գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ։
Թրամփի վարչակազմում նշել են, որ Զարիֆն է ղեկավարում իրանական քարոզչությունը և երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ ապատեղեկատվությունը:
Պետական պաշտոնյաները նաև կարծում են, որ նախարարը կոծկում է սեփական ժողովրդի դեմ Իրանի իշխանությունների հանցագործությունները:
ԱՄՆ-ի իշխանություններն այլևս մտադիր չեն Զարիֆին դիտարկել որպես Իրանի օրինական ներկայացուցիչ: Նրանք ցանկանում են բանակցություններ վարել երկրի այլ ներկայացուցիչների հետ: