01/08/2019 19:51
Ըստ ԱՄՆ-ի իշխանությունների՝ բեն Լադենի որդին սպանվել է վերջին երկու տարում
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ենթադրում են, որ «Ալ Քաիդա» խմբավորման պարագլուխ Ուսումա բեն Լադենի որդին՝ Համզա բեն Լադենը, ոչնչացվել է վերջին երկու տարվա ընթացքում, հայտնում է «The New York Times» թերթը:
Հիշեցնենք, Ուսումա բեն Լադենը, ԱՄՆ իշխանությունների պնդմամբ, սպանվել է 2011թ.-ին։
Վաշինգտոնում կարծում են, որ Համզա բեն Լադենը ոչնչացվել է հատուկ գործողություններից մեկի ընթացքում։ Դրանում ինչ-որ դեր է խաղացել ԱՄՆ-ի հետախուզությունը: Գործողությունն իրականացվել է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, թե հատկապես երբ՝ չի նշվում։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի երդմնակալությունը տեղի է ունեցել 2017 թվականին: