02/08/2019 11:30
Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կխոսեմ Արցախի և Հայաստանի վերաբերյալ. Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կմասնակցի Համահայկական խաղերի բացման արարողությանը, այս մասին Փաշինյանը հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Նա նկատեց, որ պատրաստվում է հանդես գալ ընդլայնված ելույթով և անդրադառնալ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնությանը:
«Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սպասում եմ բոլորիդ, որտեղ կունենամ ընդարձակ ելույթ մեր համազգային հարցերի, ինչպես նաև Արցախի և Հայաստանի վերաբերյալ», - ասաց Փաշինյանը: