02/08/2019 10:16
«Իրավունք». ՏՄՊՊՀ-ն 10 օր է ստուգում է սպառողին գարեջրի կիսադատարկ շշեր վաճառելու մասին ահազանգը
Օրերս «Իրավունք» թերթը հրապարակել էր սպառողի դժգոհությունը, որ «Զովք» սուպերմարկետից «Ալեքսանդրապոլ» գարեջուր է գնել, որի մեջ եղել է ոչ թե 0.5 լիտր, այլ մոտ՝ 0.2 կամ 0.3 լիտր գարեջուր։
Թերթը գրել է, որ ՏՄՊՊՀ-ից խոստացել էին ստուգումներ իրականացնել՝ պարզելու ինչպե՞ս են կիսադաշարկ շշերը հայտնվել շուկայում, սակայն հրապարակումից շուրջ 10 օր է անցել, իսկ ՏՄՊՊՀ-ն դեռ ստուգում է: