02/08/2019 18:25
Քոնդոլիզա Ռայսը գնահատել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամագրվելու հավանականությունը
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կարծում է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին նա հայտարարել է «Новое время» հրատարակությանը տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ առայժմ դա հնարավոր չէ: Եվ դա այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն կոնսենսուսային կազմակերպություն է, և ես չեմ կարծում, որ դուք կոնսենսուս կունենաք: Կարծում եմ, այժմ դժվար կլինի կոնսենսուսի հասնել նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագիր ստանալու հարցում», - ասել է նախկին պետքարտուղարը:
Միևնույն ժամանակ Ռայսը նշել է, որ Ուկրաինան կարող է դաշինքին մերձենալ նույնիսկ առանց պաշտոնական համաձայնագրի: Նրա կարծիքով՝ դրան կարող է նսպաստել Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովը։