02/08/2019 19:31
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ինքնուրույն ճանապարհորդել
Սաուդյան Արաբիայի իշխանությունները փոփոխություններ են մտցրել թագավորության մի շարք օրենքներում, որոնց շնորհիվ կանայք կկարողանա ինքնուրույն անձնագիր ստանալ արտասահման մեկնելու համար, նաև խնամակալ դառնալ դեռահասների համար, հայտնել է սաուդյան «Օքազ» թերթը:
Օրենքի նոր ձևակերպման համաձայն՝ այժմ 21 տարին լրացած կանայք «կարող են ինքնուրույն ստանալ անձնագիր՝ առանց խնամակալի պատադիր համաձայնության, ինչպես դա եղել է նախկինում»:
Մինչ այդ կանայք ստիպված էին ստանալու արական սեռի խնամակալների թույլտվությունն արտասահման ուղևորությունների համար: Խնամակալի դերում կարող էր հանդես գալ սաուդացի հպատակուհու ամուսինը, հայրը կամ եղբայրը:
Բացի դրանից, կանայք իրավունք են ստացել տղամարդկանց օրինակով խնամակալ լինել անչափահաս երեխաների համար ու նորածիններին գրանցել պետական մարմիններում: