02/08/2019 19:03
Իդլիբում հրադադար կհաստատվի
Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակության հիմնական մասն Աստանայի ձևաչափով բանակցություններին համաձայնեցրել է հրադադարի ռեժիմ հաստատել Իդլիբ նահանգում, ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի և Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Մուկաշ Սերիկուլին:
Նախօրեին «ՍԱՆԱ» գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին, հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Իդլիբ նահանգում հրադադարի մասին, որը ուժի մեջ կմտնի ուրբաթ գիշերը՝ 2018թ.-ի սեպտեմբերի ռուս-թուրքական համաձայնագրի համաձայն: