02/08/2019 19:11
Թրամփը կրկին կոչ է արել ԵՄ երկրներին «հետ վերցնել» ԻՊ-ի գրոհայիններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում կարող են ազատ արձակել երկրում պահվող «Իսլամական պետության» գրոհայիններին, եթե Եվրոպան հրաժարվի նրանց հետ վերցնել:
«Մենք պահում ենք ԻՊ-ի հազարավոր գրոհայինների: Մենք ցանկանում ենք, որպեսզի Եվրոպան նրանց հետ ընդունի: Տեսնենք՝ հետ կվերցնի՞ նրանց: Եթե Եվրոպան նրանց հետ չվերցնի, ապա մենք, հավանաբար, ստիպված կլինենք նրանց դեպի Եվրոպա բաց թողել», - հայտարարել է Թրամփը: