03/08/2019 10:34
Երևան-Սևան ճանապարհին սպանության փորձի գործով 3 անձ ձերբակալվել է
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 3 անձ ձերբակալվել է, Aysor.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Քննչական կոմիետից, սակայն, չեն տեղեկացնում՝ ովքեր են ձերբակալված անձինք։
Քրեական գործը հարուցվել էր ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը)։
Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել էր կամրջի եթևեկելի հատվածը ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել էր դժվարանցանելի: Պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել էր մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:
Պայթյունի հետևանքով վնասվել էր նաև երկու ավտոմեքենա՝ «Range Rover» մակնիշի 555 LL 05 համարանիշի և «Nissan» մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ «Range Rover»-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթևեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր և վիրավորներ չէին եղել: