03/08/2019 13:42
Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց. ՊԲ
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: