03/08/2019 14:17
Ավելի քան 60 մարդ է հոսպիտալացվել Պեկինում՝ լողավազանում քլորի արտահոսքի պատճառով
Պեկինում 61 մարդ է հոսպիտալացվել լողավազանում քլորի արտահոսքի պատճառով, հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով տեղի կառավարությանը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝ Ֆանշան թաղամասում գտնվող «Ժույլայ» լողավազանում:
Միջադեպից հետո այցելուներին տարհանել են, տուժածներին հոսպիտալացրել:
Այս պահին հիվանդանոցներում մնում է 38 մարդ, 23-ին՝ դուրս են գրել: