05/08/2019 20:20
ՀՀ-ն կլինի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր. Փաշինյան
Ժողովուրդն ու նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն են, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։
«ժողովրդի կամքի աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործողություն։ Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ազատ, մրցակցային և ժողովրդավարական միջավայրում, և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով.
«Հայաստանի Հանրապետությունն, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահատման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»։