05/08/2019 17:40
Թրամփը հանձնարարել է երկրում իջեցնել ԱՄՆ դրոշները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ դրոշներն իջեցնել՝ կապված երկրի մի շարք նահանգներում հրաձգությունների հետ, հայտնում է CNN-ը:
Սպիտակ տանը, ինչպես նաև բոլոր հանրային շենքերում, զինվորական դիտակետերում և արտասահմանում տեղակայված օբյեկտներում դրոշները կիսով չափ կիջեցվեն մինչև հինգշաբթի՝ օգոստոսի 8-ը:
Բացի այդ՝ պետության ղեկավարը նշել է, որ կիսում է հրաձգության հետևանքով բոլոր տուժածների ցավը և այդ միջադեպերն անվանել է վախկոտության դրսևորում: