05/08/2019 20:24
Մեքսիկայի ԱԳՆ-ում Տեխասի հրաձգությունն անվանել են մեքսիկացիների դեմ ուղղված ահաբեկչություն
Մեքսիկայի ԱԳՆ ղեկավար Մարսելո Էբրարդը հայտարարել է, որ ամերիկյան Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոնում հրաձգությունը մեքսիկացիների դեմ ուղղված ահաբեկչություն է:
«Մենք տեղի ունեցածն ահաբեկչական հարձակում ենք համարում՝ ուղղված մեքսիկա-ամերիկյան համակեցության և ԱՄՆ-ում մեքսիկացիների դեմ», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Նրա խոսքով՝ Մեքսիկայի իշխանությունները մտադիր են դատարանում համապատասխան մեղադրանքներ առաջ քաշել:
Օգոստոսի 3-ին Էլ Պասոյի առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել հրաձգություն: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթը հայտարարել էր, որ տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 20 մարդ: