05/08/2019 21:17
Դամասկոսը մեկ օրում հսկողության տակ է վերցրել Դեյր Զորի չորս բնակավայր
Անցած մեկ օրում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու վերաբերյալ չորս համաձայնագիր է ստորագրվել Սիրիայում. երկրի կառավարության հսկողության տակ է անցել Դեյր Զորի նահանգի չորս բնակավայր՝ մոտ 18,5 հազար բնակիչներով, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մեկ օրում չորս համաձայնագիր է ստորագրվել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու վերաբերյալ՝ Դեյր Զորի նահանգի մոտ 5 հազար բնակչություն ունեցող Արևմտյան Դիբա, շուրջ 7 հազար բնակչությամբ Արևելյան Դիբա, շուրջ 5 հազար բնակչությամբ Հարավային Դիբա և մոտ 1,5 հազար բնակչություն ունեցող Էլ Քիշմա բնակավայրերը», - ասված է տեղեկագրում:
Արդյունքում հրադադարի գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է 2547-ի: