05/08/2019 20:37
Իրանի ԱԳՆ ղեկավարը դիվանագիտական ձախողում է որակել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը դիվանագիտական ջանքերի ձախողում է որակել իր նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները: Նա այդ մասին հայտարարել է երկուշաբթի՝ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իմ նկատմամբ պատժամիջոցները նշանակում են հրաժարում երկխոսությունից և Վաշինգտոնի դիվանագիտության ձախողում», - Զարիֆի խոսքը մեջբերել է «ISNA» գործակալությունը:
Նա ավելացրել է, որ «ԱՄՆ-ն չկարողացավ կոալիցիա կազմել Հորմուզի նեղուցում, իսկ նրա դաշնակիցները չեն ցանկանում միանալ այդ ձեռնարկին»:
Նախարարը հայտարարել է, որ «Իրանի առաջընթացն ու զարգացումը լավագույն պատասխանը կլինեն ԱՄՆ-ի ճնշման ու տնտեսական ահաբեկչության քաղաքականությանը: Ոչ մի կայսրություն հավերժական չէ, և մենք կանգուն կմնանք այս պայքարում՝ հենվելով Իրանի ժողովրդի վրա»: