05/08/2019 21:25
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 2000 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 2000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 2029 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 368 մարդ (110 կին, 188 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1661 մարդ (498 կին, 847երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ: