05/08/2019 15:15
Էլ-Պասոյի հրաձիգին կարող են մահապատժի դատապարտել
ԱՄՆ քաղաքացի Պատրիկ Քրուզիոսին, որն Էլ-Պասոյում հրաձգություն է կատարել, կարող են մահապատժի ենթարկել, հայտնում է «Fox News»-ը՝ հղում անելով Տեխաս նահանգի արևմտյակ օկրուգի շերիֆ Ջոն Բաշին:
Հայտնի է դարձել, որ Էլ-Պասոյի միջադեպը քննվելու է որպես ներքին ահաբեկչության գործ:
Ըստ Բաշի՝ այս պահին մահապատժի կիրառումն ուսումնասիրվում է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով 20 մարդ է զոհվել: