05/08/2019 12:45
Կահիրեում ՃՏՊ-ի հետևանքով որոտացած պայթյունը խլել է 17 մարդու կյանք
Առնվազն 17 մարդ է զոհվել, ևս 32-ը վիրավորվել Կահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տեղի ունեցած պայթյունից, հայտնել է արաբական հանրապետության առողջապահության նախարար Խալյա Զեյդը:
Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի և 21 վիրավորի մասին:
ՆԳՆ-ի տվյալով՝ պայթյունի պատճառ Է դարձել ՃՏՊ-ն, որը տեղի է ունեցել Կահիրեի կենտրոնական մասի Մանյալ շրջանում՝ առափնյակի երկայնքով ձգվող ավտոճանապարհին:
Ավտոմեքենան մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակած գոտի, որտեղ բախվել է այլ մեքենաների, ինչը ուժգին պայթյունի է հանգեցրել:
Եգիպտոսի ուժայինները շարունակում են պարզել տեղի ունեցածի պատճառները:
Նախնական տվյալի համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել թթվածնի բալոնը, որը գտնվում էր Քաղցկեղի ազգային ինստիտուտի տարածքում կայանված ավտոմեքենայում:
Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, որն արդեն մարված է, միջադեպի վայրում երթևեկությունը վերականգնված է: