05/08/2019 18:35
Մարուքյանը գրությամբ դիմել է Փաշինյանին՝ խնդրելով իրեն տրամադրել գաղտնի փաստաթղթի օրինակը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իրեն տրամադրել այն գաղտնի փաստաթուղթը, որի մասին օրերս բարձրաձայնել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերում.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Գրությամբ դիմել եմ վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։
Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել», - իր ֆեյսբուքյան էջում նշել է Մարուքյանը։