06/08/2019 16:41
Չեմ կիսում այն տեսակետը, որ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա. Արցախի նախկին վարչապետ
Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու ընտրություններին ու մենք հարգում ենք նրա որոշումը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։
«Համոզված եմ, որ Արցախում տեղի է ունենալու թափանիցիկ ու ժողովրդավարական ընտրություն», - ասաց նա։
Արայիկ Հարությունյանը նշեց՝ չի ընդունում որոշ քաղաքական գործիչների, ուժերի այն հայտարարությունները, որ Արցախում պետք է լինի միասնական թեկնածու։
«Արցախում ինչ իշխանություն է ձևավորվելու՝ որոշելու է ժողովուրդը», - ընդգծեց նա։
Արայիկ Հարությունյանն ասաց՝ չի կիսում այն տեսակետը, որ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա։