06/08/2019 18:55
Որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չենք ստացել. Քաղավիացիայի կոմիտե
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Պոբեդա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին հաղորդագրություն է տարածել.
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զանգվածային լրատվամիջոցների հրապարկումներից տեղեկացել է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել Մոսկվա- Գյումրի-Մոսկվա չվերթերը:
Հարկ ենք համարում նշել, որ կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել:
Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով կոմիտե են հրավիրվել «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ և «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչները: Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել հանգամանքների ուսումնասիրության և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով կոմիտեի նախագահի հրամանով ձևավորել մասնագետներից կազմված աշխատանքային խումբ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։