06/08/2019 20:35
Դավիթ Սանասարյանի գործով բոլոր մանրամասները կլինեն առաջիկայում. Արթուր Վանեցյան
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է, թե հրահանգ կա կոծկել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործը։
«Հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, այդ գործով քննությունն իրականացվում է, եթե ես չեմ սխալվում, հայտարարավել է գործի ավարտ ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար», - Արցախում Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ ի վերջո, այդ գործով տեսանյութ կա՞, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Գործը գնում է հրապարակային փուլ, այդ ժամանակ ամբողջի մասին կիմանաք»: