06/08/2019 19:25
Մեծ Բրիտանիան որոշել է ԱՄՆ-ի հետ համատեղ զսպել Իրանին
Մեծ Բրիտանիայի ծովային ստորաբաժանումները միացել են ԱՄՆ-ի միջազգային կոալիցիային՝ Հորմուզի նեղուցում պարեկութուն իրականացնելու համար՝ այդ շրջանում նավագնացության անվտանգությունը պահպանելու համար:
«Թագավորական նավատորմը կհամագործակցի ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար», - ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ Լոնդոնը նման քայլի է դիմել վերջին չորս ամսվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող «Stena Impero» լցանավի կալանումը: Դա վկայում է առևտրային նավագնացությանն ուղղված սպառնալիքի մասին: