06/08/2019 15:08
Չինաստանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի կողմից հրթիռների տեղակայմանը
Պեկինը խորապես անհանգստացած է միջին հեռահարության հրթիռների մշակման և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դրանց տեղակայման վերաբերյալ Վաշինգտոնի մտադրություններով, փոխանցում է ТАСС-ը։
Նշվում է, որ չինական կողմը մտադիր չէ լուռ մնալ իրադարձությունների նման զարգացման պարագայում:
«Մենք ստիպված կլինենք պատասանել Միացյալ Նահանգների կողմից հրթիռների մշակման և աշխարհի այդ կետում դրանց տեղակայմանը», - հայտարարել են ՉԺՀ ԱԳՆ սպառազինության վերահսկողության դեպատամենտից: