06/08/2019 18:16
Թրամփը հրամանագիր է ստորագրել Վենեսուեայի իշխանությունների ակտիվների արգելափակման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների իրավասության ներքո գտնվող Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակման վերաբերյալ՝ այդ ցուցակում ներառելով երկրի Կենտրոնական բանկը և PDVSA պետական նավթային ընկերությունը, ասված է երեքշաբթի Սպիտակ տան տարածած փաստաթղթի տեքստում:
«Վենեսուելայի իշխանությունների ամբողջ սեփականությունը և սեփականության բաժինները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ հետագայում կհայտնվեն ԱՄՆ-ում կամ գտնվում են կամ հետագայում կհայտնվեն Միացյալ Նահանգներից ցանկացած (ֆիզիկական կամ իրավական - խմբ.) անձի սեփականության մեջ կամ վերահսկողության ներքո, արգելափակված են», - ասված է փաստաթղթում:
Ակտիվների արգելափակումն ուժի մեջ է մտնում օգոստոսի հինգից: