06/08/2019 17:29
Լարսով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու օր կարգելվի
Օգոստոսի 7-9-ն արգելվելու է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:
Ըստ աղբյուրի, նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: