06/08/2019 12:55
Ծնվել է Սիլվա Հակոբյանի առաջնեկը. դստերն անվանել են Միլա
Ժամեր առաջ ծնվել է երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստրը՝ Միլան: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է հայրը՝ Հակոբ Հակոբյանը:
«Շնորհավոր Ձեր Նոր ու Սուրբ Պաշտոնը: Բարի Գալուստ նոր կյանք, Միլաս», - գրել է պապիկը՝ շնորհավորելով դստերն ու նրա ամուսնուն:
Առաջնեկի ծննդյան մասին գրառում է արել նաև Սիլվա Հակոբյանը՝ նշելով.
«Բարի գալուստ աշխարհ, մեր հրաշք Միլա»:
Aysor.am-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին, փոքրիկ Միլային էլ ցանկանում ենք անհոգ ու երջանիկ մանկություն: