07/08/2019 10:31
«Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նոր կուսակցությունը օգոստոսի վերջին համագումար կանի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օգոստոս ամսվա վերջին կամ սեպտեմբերի սկզբին Ստեփանակերտում նախատեսված է «Ժողովրդավար հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։
Նշենք, որ այս կուսակցությունն առաջնորդելու է Սամվել Բաբայանը, որը հավակնում է լինել Արցախի նախագահի թեկնածու։ Այդ օրը տեղի կունենա հիմնադիր համագումարը, կհաստատվի կուսակցության ստեղծումը, ապա կընտրվեն նաև ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Եվ մինչ կուսակցության ստեղծումը Ստեփանակերտում արդեն գործում է Սամվել Բաբայանի գրասենյակը։
Եվ չնայած դեռ պարզ չէ՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկը կընդունվի՞, թե՞ ոչ, և, ըստ այդմ, Բաբայանը կկարողանա՞ գրանցվել որպես նախագահի թեկնածու, թե՞ ոչ, սակայն նրա կողմնակիցները և հենց ինքը, կարելի է ասել, ակտիվ նախընտրական քարոզարշավ են վարում։
Հիշեցնենք, որ 2007 թվականին Սամվել Բաբայանն ուներ նաև իր կուսակցությունը՝ «Դաշինք» անվամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։