07/08/2019 12:44
«Եվ այսպես մինչ ու՞ր…». Կարեն Բեքարյանն՝ ԱԳՆ հայտարարության մասին
«Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ապա դրան հաջոդած՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։
«Էմոցիաների հերթական մանիպուլացիա կամ անհաջող սրբագրվող պոպուլիզմ», - գրառումը վերնագրել է Կարեն Բեքարյանը, որը ներկայացնում ենք ստորև.
«Մեջբերում վարչապետի Ստեփանակերտում ելույթից.
«Միացում...
Արցախը Հայաստան է, և վերջ…»
Մեջբերում ՀՀ ԱԳՆ հայտարարությունից.
«…Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը։
Ավելին՝ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: …»:
Եվ այսպես մինչ ու՞ր…»։