07/08/2019 19:22
Կոպենհագենում՝ հարկային տեսչության շենքի մոտ, ուժգին պայթյուն է որոտացել
Կոպենհագենում երեքշաբթի ուշ երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել հարկային տեսչության շենքի մոտ, չորեքշաբթի առավոտյան պայթյունի վայր է այցելել Դանիայի հարկային քաղաքականության նախարար Մորտեն Բյոդսկովը, հայտնել է DR հրատարակությունը:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:00-ին: Պատահարի պահին շենքում եղել է երկու մարդ, նրանցից ոչ մեկը չի տուժել: Պայթյունից վնասվել է շենքի ճակատամասը:
Բյոդսկովը «շատ լուրջ» է համարել պատահարը: Ներկայում ոստիկանությունն փորձում է գտնել մեղավորներին: