07/08/2019 19:02
Մադուրոն հայտնել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին
Վենեսուելան պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
«Ես նախագահ Թրամփին ասել եմ, որ եթե ինչ-որ մի օր՝ այսօր կամ ապագայում, հարգալից երկխոսության և ըմբռնման համար հնարավորություն ստեղծվի, ես պատրաստ կլինեմ ձեռք մեկնել… Տա Աստված», - ասել է նա ամերիկացի լրագրող Մաքս Բլյումենտալին:
«Ես հույս ունեմ` երկխոսության, ԱՄՆ-ի և բոլիվարական հեղափոխության ու Վենեսուելայի հետ հարաբերությունների նոր բնույթի հույս», - ավելացրել է Մադուրոն: