07/08/2019 19:31
Թուրքիայի ՊՆ-ն Սիրիայի անվտանգության գոտու վերաբերյալ բանակցել է ԱՄՆ-ի հետ
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման վերաբերալ դրական են անցել:
«Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման վերաբերալ բանակցությունները շարունակվում են, դրանք անցնում են դրական մթնոլորտում և կառուցողական», - Աքարի խոսքերը մեջբերում է NTV-ն:
Նա նշել է, որ Թուրքիան թույլ չի տա ստեղծել «ահաբեկչական միջանցք» իր սահմանների մոտ։