07/08/2019 21:39
Ծնվել է Լուսինե Թովմասյանի որդին՝ Ալեքը
Օգոստոսի 4-ին ԱՄՆ-ում լույսաշխարհ է եկել «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի երկրորդ զավակը: Այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է գեղեցկուհու ինստագրամի էջից, որտեղ ընտանիքի հետ լուսանկարին կից՝ վերջինս գրել է.
«Լույս աշխարհ եկավ նա.... նա՝ ով այնքան սպասված և այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ Մեր հրաշք և երջանկություն..... շնորհակալ ենք ,որ ընտրեցիր հենց մեզ, և փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման մեր Ալեք»:
Լ. Թովմասյանի և Արթուր Հովհաննիսյանի առաջնեկը՝ Արիանան, այս տարվա դեկտեմբերին կդառնա 5 տարեկան: