07/08/2019 21:18
Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն
Լրագրող, Հայաստանի Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով նշանակվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն:
Նախկինում այդ պաշտոնում արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանն էր, որը, սակայն, շուրջ մեկ ամիս առաջ դադարեցրեց իր լիազորությունները ու հրաժարվեց թանգարանի տնօրենի մրցույթին մասնակցել:
Նշենք, որ Մարկ Գրիգորյանը ՀԽՍՀ Վաստակավոր ճարտարապետ, մի շարք պատմական շենքերի հեղինակ (այդ թվում՝ Մատենադարանի) Մարկ Գրիգորյանի թոռն է: