09/08/2019 14:34
Հարյուրավոր ցուցարարները բողոքի ցույց են սկսել Հոնկոնգի օդանավակայանում
Սև շապիկներով հարյուրավոր հակակառավարական ցուցարարներ չորեքշաբթի նստացույց են սկսել Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանման սրահում: Ակցիան կտևի երեք օր, հայտնել է տեղի հեռուստատեսությունը:
Հավաքվածները վանկարկում են կարգախոսներ և ուղևորներին բաժանում թռուցիկներ մեգապոլիսի ճգնաժամային իրադրության մասին տեղեկատվությամբ:
Մասնակիցները խոստացել են վանդալիզմի ակտեր չկատարել, չխախտել օդանավակայանի աշխատանքը և չփորձել ներթափանցել արգելված գոտիներ, ինչը հետևում է Telegram-ալիքում նրաց նամակագրությունից, որը հատուկ ստեղծվել է միջոցառման համակարգման համար: