09/08/2019 12:40
Ղրղզստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը 48 ժամով ձերբակալվել է
Ղրղզստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և պետության նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաևի համախոհ Ֆարիդ Նիյազովը 48 ժամով ձերբակալվել է: Այս մասին ТАСС-ին հայտնել է նրա փաստաբանը:
«Օրանսդրությանը համապատասխան՝ իրավապահ մարմինները Նիյազովին ձերբակալել են 48 ժամով»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Նիյազովին կասկածում են պատանդառությանը մասնակցության համար:
Դատարանը 2 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի մասին:
Նիյազովը Աթամբաևը ձերբակալվել է հինգշաբթի իրավապահ մարմինների անցկացրած գործողության արդյունքում, որը տևել է գրեթե մեկ օր: Չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում փորձել էր անցկացնել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու գործողություն, որը ձախողվել էր:
Նստավայրը պահպանող նախկին նախագահի կողմնակիցները գրոհը հետ էին մղել և 6 մարտիկի պատանդ վերցրել: Դրանից հետո գյուղի շրջանում բախումներ էին սկսվել այնտեղ ժամանած միլիցիայի լրացուցիչ ուժերի և Աթամբաևին աջակցող քաղաքացիների միջև:
Ուժայինների երկրորդ փորձը հաջող էր եղել, և հինգշաբթի Աթամբաևն ու նրա կողմնակիցները, ներառյալ Նիյազովը, ձերբակալվել էին: