09/08/2019 13:52
Հնդկաստանում առնվազն 17 մարդ է մահացել տեղատարափ անձրևների հետևանքով
Առնվազն 17 մարդ է մահացել, 22 հազարը՝ տարահանվել Հնդկաստանի Քերալայի հարավային նահանգում, որն արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ գտնվում է հզոր մուսոնային տեղատարափ անձրևների տիրապետության տակ, հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները:
Նահանգի ամբողջ տարածքում բացվել է ժամանակավոր բնակության 315 ճամբար, ուր այժմ տեղափոխում են առավել տուժած շրջանների բնակիչներին:
Ինչպես պնդում են փրկարարները, այսօրվա դրությամբ հեղեղումներն ընդգրկել են Քերալայի օկրուգների մեծ մասը: Դրանցից չորսում, որտեղ տեղումները լիովին ջրի տակ են առել մի շարք գյուղեր՝ դրանք կտրելով մնացած աշխարհից, հայտարարվել է վտանգի կարմիր (առավելագույն) մակարդակ:
Տեղի իշխանությունները խնդրել են զինվորականներին օգնել տարհանելու տուժած շրջանների բնակիչներին: