09/08/2019 14:49
Չիլիում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մերձքաղաքային Պուենտե Ալտոյում հինգշաբթի երեկոյան խաղային ավտոմատների սրահում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, հայտնել է BioBio ռադիոկայանը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրներին:
Ականատեսները ռադիոկայանին հայտնել են, որ հաստատության այցելուների վրա կրակել է այնտեղ մտած անհայտ տղամարդը: Ոստիկանության տվյալով՝ չարագործը կատարել է ոչ պակաս 42 կրակոց: Ենթադրաբար՝ հրաձգության պատճառը վեճն էր, որը դրանից կարճ ժամանակ առաջ տեղի էր ունեցել հաստատությունից դուրս:
Իրականացվում են հարձակվողի որոնումները: Իրավապահները չեն բացառում, որ նա կարող էր հանցակիցներ ունենալ: