10/08/2019 11:41
1000 խոշոր հարկատուի կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 %. Փաշինյան
2019թ հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համեմատության համար նշենք, որ 2018 թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։
Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 %», - գրել է նա: