12/08/2019 12:37
Գվատեմալայի նախագահի ընտրություններում հաղթել է Ալեխանդրո Ջամատեին
Գվատեմալայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Առաջ» աջ ցենտրիստական կուսակցության թեկնածու Ալեխանդրո Ջամատեին: Կիրակի անցկացված քվեարկության արդյունքները հրապարակել է երկրի Բարձրագույն ընտրական տրիբունալը:
Ըստ տեղամասերի քվեաթերթիկների 98 տոկոսի մշակումից հետո ձայների հաշվարկների քաղաքական գործիչը ստացել է ձայների 58,4 տոկոսը: Նրա մրցակիցը՝ սոցիալ-դեմոկրատական «Հույսի ազգային միություն» կուսակցությունից առաջադրված Սանդրա Տորեսը, ստացել է ընտրողների մոտ 41 տոկոսի աջակցությունը և ընդունել է իր պարտությունը: Ընտրողների ցուցակում ընդգրկված էր ավելի քան 8 մլն մարդ, մասնակցությունը կազմել է շուրջ 40 տոկոս:
«Սա պայքարի 12 տարի էր, բայց պաշտոնը զբաղեցնելու համար, և քո երկրին ծառայելու հնարավորությանը սպասելու 12 տարի,- ասել է Ջամատեին Guatevision-ի եթերում մամուլի ասուլիսի ժամանակ՝ լինելով իր կողմնակիցներով շրջապատված: - Ինձ բանտ են նստեցրել, ես հիվանդանոցում եմ եղել, ստիպված եմ եղել այնքան շատ բան վերապրել, եւ մենք կպայքարենք այլ Գվատեմալա ստեղծելու համար»:
Ջամատեին մասնագիտությամբ բժիշկ է և երեք երեխաների հայր, չորրորդ անգամ է հավակնում բարձրագույն պետական պաշտոնին: Նա առաջին անգամ իր թեկնածությունն առաջադրել է 2007 թվականին՝ ընտրություններն ավարտելով երրորդ տեղում: Նա նախագահի մրցապայքարին մասնակցել է նաև 2011 և 2015 թվականներին, սակայն 2 դեպքում էլ շատ ցածր արդյունքներ է գրանցել: 2017 թվականին քաղաքական գործիչը հիմնադրել է սեփական «Առաջ» կուսակցությունը, որն այս տարվա հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում գրավել էր երկրորդ տեղը՝ ստանալով 160 մանդատից 16-ը: