12/08/2019 19:43
Աֆղանստանի նախագահը ներում Է շնորհել 35 թալիբ բանտարկյալի
«Թալիբան» արմատական շարժման առնվազն 35 զինյալներ, որոնք գտնվում էին Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության բանտում, ազատ են արձակվել նախագահ Աշրաֆ Ղանիի հրամանագրով, հայտնել է «Khaama Press» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը:
Համաներման մասին հրամանագիրը ստորագրվել է «Իդ ալ Ադհա» (Ղուրբան-բայրամ) տոնի կապակցությամբ: Բանտարկյալներն ազատվել են որպես բարի կամքի դրսևորում՝ «հրադադարի հաստատմանն աջակցելու համար»: Ինչպես նշում է գերատեսչությունը, կալանավորներին ազատելը կառավարության պատրաստակամության վառ օրինակ է՝ հակամարտությանը վերջ դնելու գործում:
Աֆղանստանի ազգային անվտանգության վարչությունը հաստատակամորեն կոչ է արել ազատ արձակված թալիբներին՝ հրաժարվել «խաղաղության և երկրի կայունության թշնամիների» հետ փոխգործակցությունից»։