12/08/2019 18:09
Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները
Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, որից ավելի վաղ դուրս է եկել ԱՄՆ-ը, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ, հստակորեն իրականացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները», - հայտարարել է Ջահանգիրին՝ ելույթ ունենալով Կասպիական տնտեսական համաժողովում:
Նա նշել է, որ «ցավոք, ամերիկյան կողմը վարում է տարածաշրջանում անկայունություն ստեղծելու քաղաքականություն»:
«Ամերիկայի միակողմանի քաղաքականությունը, Ամերիկայի կողմից պատժամիջոցների օգտագործումը հսկայական խնդիր է մեր տարածաշրջանի համար», - ավելացրել է նա: