12/08/2019 19:35
ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ Իրանը հնարավորություն ունի ձերբակալել ցանկացած նավ
Իրանը կարող է ձերբակալել ցանկացած նավ, նույնիսկ, եթե այն ընթանում է ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի նավերի ուղեկցությամբ, լիբանանյան «Al-Mayadeen» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին:
ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը նաև հայտարարել է, որ անարդարացի է համարում «միջազգային իրավունքը խախտած» բրիտանական լցանավն ազատելը և դրա հետ մեկտեղ իրանական լցանավը չազատելը, որը ձերբակալվել է Ջիբրալթարում:
Դրանից բացի, Թանգսիրին շեշտել է, որ ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն պատասխանատվություն է կրում Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում անվտանգության ապահովման համար: