12/08/2019 20:10
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 3000 փախստական
Անցած օրերին օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 3000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 3064 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 389 մարդ (117 կին, 199 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 2675 մարդ (803 կին, 1364 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ: