12/08/2019 15:46
Մարուքյանն առաջարկում է Մարտի 1-ի գործերով մասնագիտացված դատարան ստեղծել՝ քաղբանտարկյալներին արդարացնելու համար (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է առանձին մասնագիտացված դատարան ստեղծել՝ Մարտի 1-ի գործերով նախկին քաղբանտարկյալներին արդարացնելու համար։
«Եթե մենք թողնենք այս հատվածը, մենք չենք կարողանալու անցյալի էջը փակել, իսկ մեզ օդի պես պետք է փակել անցյալի էջը։ Այսինքն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկել, իրավախախտումների զոհերի իրավունքները վերականգնել ու շարժվել առաջ։ Վերջին հաշվով անցյալը քչփորելու այս պրոցեսները ոչ թե նրա համար են, որ երկիրը տեղափոխենք անցյալ, այլ այն բանի համար, որ անցյալը փակենք՝ խնդիրները լուծելով ու շարժվենք առաջ», - իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է պատգամավորը։